Մատչելիության հղումներ

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի եւ Գրենադայի միջեւ


ՄԱԿ-ում Հայաստանի ու Գրենադայի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը եւ Դեսիմա Ուիլիամսը ստորագրել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նյու Յորքում Հայաստանի մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը հետեւել է երկու դեսպանների զրույցը, որի ժամանակ կարեւորվել է երկկողմ համագործակցության խթանումը, պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG