Մատչելիության հղումներ

Հունգարիայի խորհրդարանը ընդունեց նախագահի հրաժարականը


Հունգարիայի խորհրդարանը 338 կողմ ձայներով ընդունել է երկրի նախագահ Փալ Շմիտտի հրաժարականը, ով մեղադրվում է գրագողության մեջ:

Բուդապեշտի համալսարաններից մեկը, որտեղ Շմիտտը 1992 թվականին դոկտորական թեզ էր պաշտպանել, օրերս հայտարարել էր, որ նրա թեզի մեծ մասը վերցված է արտասահմանցի մասնագետների գրքերից:

Իր շուրջ ծավալված սկանդալի արդյունքում Փալ Շմիտտը հրաժարական տվեց` հիմնավորելով, որ նախագահը պետք է լինի ազգի խորհրդանիշը, մինչդեռ իր անվան շուրջ սկանդալը հակասություններ է առաջացրել ժողովրդի շրջանում, հետեւաբար` իր պարտքն է համարում թողնել պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG