Մատչելիության հղումներ

Լավրովը մեկնում է Բաքու


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կմեկնի Բաքու, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Ադրբեջանի ղեկավարության, այդ թվում` նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Քննարկումների առանցքային հարցերից է լինելու նաեւ ղարաբաղյան կարգավորման խնդիրը:

Լավրովը Բաքու է ուղեւորվում Երեւանից, որտեղ երեկ հանդիպել է Հայաստանի իշխանությունների հետ:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երեկ հայտարարեց, որ պաշտոնական Մոսկվան անտարբեր չէ ղարաբաղյան խնդրի հանդեպ, եւ որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երբեւէ չեն նահանջել բոլոր կողմերի ընդունած սկզբունքներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG