Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Կիպրոսի արտգործնախարարը


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը:

Այցի ընթացքում Կիպրոսի արտգործնախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի եւ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները եւ համատեղ ասուլիսը:

Հայաստնի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Էրատո Կոզակու-Մարկուլիսը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG