Մատչելիության հղումներ

Լավրովը Իրանի դեմ ուժի կիրառումից «խիստ բացասական» հետեւանքներ է կանխատեսում


Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի առիթով Երեւանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ Իրանի հետ կապված խնդիրը լուծելու նպատակով այդ երկրի նկատմամբ ուժի կիրառումը կհանգեցնի խիստ բացասական հետեւանքների ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար՝ հաշվի առնելով, որ Իրանում մոտ 3 անգամ ավելի շատ էթնիկ ադրբեջանցի է ապրում, քան Ադրբեջանում։

«Ընդհանուր առմամբ այդ հեռանկարի բացասական հետեւանքները շատ դժվար է կանխատեսել, սակայն այն զգալի կլինի ողջ տարածաշրջանի համար», - նշեց Ռուսաստանի արտգործնախարարը։

Լավրովը հավելեց, որ Ռուսաստանը կողմ է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդրի լուծմանը միջազգային իրավունքի շրջանակներում, իսկ այն թույլ չի տալիս կանխարգելիչ հարվածներ հասցնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG