Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Հայաստանը կարեւորում է իր մասնակցությունը Ֆրանկոֆոնիային


Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր այցելել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ մասնակցել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի բացման արարողությանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարար Նալբանդյանը նշել է, որ ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը, կարեւորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության եւ համագործակցության հնարավորություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG