Մատչելիության հղումներ

Պակիստանում 13-ամյա տղան ինքնահրկիզվել է


Պակիստանցի դպրոցական Կարման Խանը ինքնահրկիզվել է, քանի որ ծնողները չեն կարողացել նրա համար դպրոցական համազգեստ գնել։

Տղայի հայրենի Շաբքադար քաղաքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ մայտի 31-ին երեխան մահացել է ստացած այրվածքներից։

Խոստումնալից աշակերտ համարվող Խանը տեղի մասնավոր դպրոցներից մեկում անվճար սովորելու իրավունք էր ստացել։

Բրիտանական Daily Mail-ի փոխանցմամբ, Խանը, որը երբեք իր ծայրահեղ աղքատ ծնողներին որեւէ պահանջ չէր ներկայացնում, օրեր շարունակ խնդրել է գումար հայթայթել դպրոցական համազգեստ գնելու համար՝ սպառնալով անգամ ինքնասպանություն գործել։ Ի վերջո երեխան իր վրա դյուրավառ հեղուկ է լցրել եւ այրել։

Ծնողները նրան անմիջապես հասցրել են Փանջաբի զինվորական հոսպիտալ, սակայն չեն կարողացել վճարել բուժման համար պահանջվող 5 հազար 500 դոլարը։ 65 տոկոս այրվածքներ ստացած Խանը, չստանալով անհրաժեշտ բուժումը, մահացել է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG