Մատչելիության հղումներ

logo-print

Բիրմայի ընդդիմությունը հաղթանակ է տանում ընտրություններում


Բիրմա -- Աուն Սան Սու Չին ողջունում է աջակիցներին, Յանգոն, 2-ը ապրիլի, 2012թ․

Բիրմա -- Աուն Սան Սու Չին ողջունում է աջակիցներին, Յանգոն, 2-ը ապրիլի, 2012թ․

Բիրմայի (Մյանմարի) ընդդիմությունը, Աուն Սան Սու Չիի գլխավորությամբ, կիրակի օրը անցկացված ընտրություններում մեծ առավելությամբ հաղթանակ է տարել։ Ընդդիմությունը հայտարարել է, որ իրենց հաջողվել է նվաճել խորհրդարանում ազատված 45 մանդատներից 42-ը։

Բիրմայի խորհրդարանում պատգամավորների թիվը, ընդհանուր առմամբ 1,158 է։ Այս հաղթանակից հետո ընդդիմությունը ընդամենը փոքրիկ ֆրակցիա է ստեղծում խորհրդարանում։ Սակայն տեղի ունեցածի նշանակությունը շատ ավելի մեծ է, քանի որ այս ընտրությունները համարվում էին երկրի իշխանությունների՝ բարեփոխման ճանապարհ դուրս գալու մասին հայտարարությունների առաջին իրական փորձությունը։

Նոբելյան մրցանակակիր եւ բռնապետության դեմ պայքարի խորհրդանիշ համարվող 66-ամյա Սու Չին, ով 15 տարվա կալանավորումից հետո առաջին անգամ է հնարավորություն ստանում ընտրությունների մասնակցել, իր ընտրատեղամասում ստացել է քվեների 90 տոկոսը։

Հիշեցնենք, Սու Չիի գլխավորած Ժողովրդավարության ազգային լիգան 1990 թվականին ընտրություններում ջախջախիչ հաղթանակ էր տարել, սակայն երկրում գործող ռազմական խունտան այն ժամանակ հրաժարվել էր հանձնել իշխանությունը եւ կարճատեւ ընդհատումներով երկու տասնամյակ կալանքի տակ պահել ընդդիմության առաջնորդին։

Բիրմայի նախագահ Թեյն Սեյնը՝ այդ երկրում 1962 թվականից իշխող ռազմական խունտայի նախկին բարձրաստիճան գեներալներից մեկը, նախագահի աթոռին հաստատվելով, միջազգային հանրության համար անսպասելի բարեփոխումների շարք է նախաձեռնել, որոնց մեկնարկը տրվեց 2010 թվականի նոյեմբերին՝ տնային կալանքից Աուն Սան Սու Չիի ազատ արձակմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG