Մատչելիության հղումներ

logo-print

Բացահայտվել է Լոնդոնում բնակվող չեչեն անջատողականի դեմ մահափորձը


Բրիտանիայի անվտանգության ծառայությունը՝ MI5-ը, Լոնդոնում ապրող չեչեն անջատողական Ահմեդ Զաքաեւի դեմ մահափորձ է բացահայտել, հաղորդում է Sunday Telegraph պարբերականը։

Թերթը գրում է, որ կազմակերպվող մահափորձի պատվիրատուն, ամենայն հավանականությամբ, Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովն է։

Քադիրովի մամուլի քարտուղարը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում կտրականապես հերքել է բրիտանական պարբերականի հրապարակած տեղեկատվությունը։

Ինքը՝ Ահմեդ Զաքաեւը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում ոչ թե Քադիրովից, այլ անմիջականորեն Կրեմլից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG