Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակում միջադեպի հետեւանքով երկու զինծառայող է զոհվել


Հինգշաբթի երեկոյան Ադրբեջանի բանակի` Թերթերի շրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով երկու զինծառայող է զոհվել, եւս երկուսը վիրավորվել են։

Ինչպես տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ռազմական ոստիկանության հաղորդագրությունը, զինծառայող Մամեդ Աբասովը ինքնաձիգից արձակած մի քանի կրակոցներով սպանել է բաժանմունքի հրամանատար Էմիլ Հասանովին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառել զինվորներ Թեյմուր Թեյմուրովին եւ Բաբեկ Իշիբովին, ինչից հետո ինքնասպան է եղել։

Ռազմական ոստիկանության վարկածով` Աբասովի արարքի շարժառիթը իրեն ծաղրելու համար Հասանովից վրեժխնդիր լինելն էր։

Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը այս մանրամասները հրապարակել է ի պատասխան որոշ լրատվամիջոցների տարածած` «իրականությանը չհամամապատախանող» հաղորդագրությունների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG