Մատչելիության հղումներ

logo-print

Անցած մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 300 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` մարտի 25-31-ը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի շուրջ 300 խախտում, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

Հակառակ ադրբեջանական կողմի պնդումների, որը հրադադարի խախտումների մասին իր ամենօրյա հաղորդումներում դրանց համար մեղադրում է հայկական զինուժին, Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժինը շեշտում է. - «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG