Մատչելիության հղումներ

Կառավարությունում քննարկվել են սահմանային անցակետերի արդիականացման հարցերը


Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական սահմանների «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացման վերաբերյալ խորհրդակցություն:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրել է ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, նշվել է, որ Եվրոպական ներդրումային բանկը հաստատել է ծրագրի 30.8 միլիոն եվրոյի ներդրումային վարկը: Սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը գնահատվում է 60 միլիոն եվրո:

Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին հանձնարարել է նախատեսված աշխատանքները կազմակերպել ըստ սահմանված ժամանակացույցի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG