Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է հղել Տիգրան Սարգսյանին


Ռուսաստանի վարչապետ եւ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Սրտանց շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ինձ հղած Ձեր ջերմ շնորհավորանքի համար: Համոզված եմ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի բազմակողմ ու փոխշահավետ հարաբերությունները, հիմնված ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետագայում եւս կշարունակեն դինամիկ զարգանալ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների եւ ի շահ Անդրկովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG