Մատչելիության հղումներ

logo-print

Էլեկտրոնային քվեարկությանը կմասնակցի 238 մարդ


Արդեն պարզ է արտերկրում քվեարկությանը էլեկտրոնային եղանակով մասնակցող ընտրողների թիվը` 238: Կնքված ծրարները, որոնցում կա համապատասխան ծածկաշերտով կոդ (վեցան թվերով) եւ ուղեցույց` էլեկտրոնային քվեարկության իրականացման կարգի, ժամկետների վերաբերյալ, ԿԸՀ-ն հանձնեց Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին՝ փոխանցելու արտերկրում բնակվող եւ հյուպատոսական ու դիվանագիտական ներկայացուցչություններում ծառայություն անցած, ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց եւ նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներին:

XS
SM
MD
LG