Մատչելիության հղումներ

Հեֆերն․ «Ազատ-արդար ընտրությունների անցկացումը միայն նախագահի խնդիրը չէ»


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերն
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերն
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը միայն Հայաստանի նախագահի խնդիրը չէ, այլեւ` ընդդիմադիր քաղաքական ուժերի ու ողջ քաղաքացիական հասարակության:

Նման հայտարարություն Միացյալ Նահանգների դեսպանն արեց այսօր` Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում պատասխանելով լրագրողների հարցերին:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման այսօր ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Լրագրողներից մեկի հարցին, թե Հայաստանի իշխանությունների հավաստիացնում են` առաջիկա ընտրությունները տարբերվելու են նախորդներից եւ լինելու են ազատ ու արդար, ի՞նչ կասի դեսպանն այդ կապակցությամբ, Ջոն Հեֆերնը արձագանքեց․ - «Մենք ողջունում ենք այդ հավաստիացումները: Երբ այդպիսի հավաստիացումներ են տրվում, ու դրանք գալիս են ամենաբարձր մակարդակից, ու այդպիսի հստակությամբ են արվում, մենք ենթադրում ենք, որ դրանք կկատարվեն: Անցած ուրբաթ օրը Գլխավոր դատախազությունում կազմակերպված համաժողովում, Հայաստանի վարչապետը նորից վերահաստատեց այդ հավաստիացումները: Նա ու երկրի նախագահը եւ յուրաքանչյուր ոք կառավարությունում Ընտրական նոր օրենսգիրքը կյանքի կոչելու եւ առաջիկա ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու պարտավորություն են ստանձնել: Բայց ցանկանում եմ մեկ նկատառում էլ անել` դա միայն նախագահի խնդիրը չէ այդ ամենը կյանքի կոչելը, դրանում իրենց դերակատարությունը պետք է ունենան ընդդիմադիր քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը, եւ դուք` լրագրողներդ ձեր դերակատարումը պետք է ունենաք, որպեսզի կառավարությունը հաշվետու լինի իր խոստումների համար` ազատ, արդար ընտրությունների անցկացման հարցում»:

Ջոն Հեֆերնը հավելեց, թե ազատ ու արդար ընտրությունների անցկացմանն ուղղված քայլերը պետք է արվեն արդեն հիմա եւ պետք չէ սպասել ընտրությունների օրվան:

please wait

No media source currently available

0:00 0:02:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG