Մատչելիության հղումներ

«Ֆեյսբուքյան» աննախադեպ ասուլիս՝ «Ազատության» եթերում․ ստուդիայում էր ԿԳ նախարարը


Մաքս TV. Արմեն Աշոտյան
please wait

No media source currently available

0:00 1:08:28 0:00
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 28-ին «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում պատասխանեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին։

Ասուլիսն աննախադեպ էր իր ինտերակտիվությամբ, քանի որ նախարարը 70 րոպե շարունակ պատասխանում էր հենց հաղորդման ընթացքում, ինչպես նաեւ հեռարձակումից անմիջապես առաջ ստացված հարցերին։

«Ֆեյսբուքյան» ասուլիսը լսարանին հասանելի էր ռադիոհեռարձակման, օնլայն աուդիոհեռարձակման, վիդեոսթրիմինգի տեսքով։

Ասուլիսի նկատմամբ «ֆեյսբուքահայերի» հետաքրքրությունը շատ բարձր էր, ստացվում էին բազմաթիվ հարցեր, եւ «Ազատություն» TV-ն՝ Արմեն Աշոտյանի համաձայնությամբ, նախապես հայտարարված 60 րոպեի փոխարեն հաղորդման տեւողությունը երկարաձգեց եւս 10 րոպեով՝ հեռարձակման ընթացքում ստացված առավել հետաքրքիր հարցերն անպատասխան չթողնելու համար։

Հաղորդմանը միայն օնլայն վիդեո հեռարձակմամբ հետեւել է 3,500 չկրկնվող այցելու (unique visitor)։
XS
SM
MD
LG