Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ ՄԶԳ-ն եւ Հայաստանի օմբուդսմենը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին


Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը:

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության հաղորդագրության համաձայն, հուշագրի շրջանակներում գործակալությունը կտրամադրի տեխնիկական օժանդակություն` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի (ՄԻՊԳ), նրա վարչությունների եւ մարզային ստորաբաժանումների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման եւ տեսանելիության բարելավման նպատակով։

ԱՄՆ ՄԶԳ-ն նաեւ կօժանդակի օմբուդսմենի գրասենյակին հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ կօգնի արդյունավետ արձագանքել թեժ գծի միջոցով ստացված քաղաքացիների բողոքներին:

Ըստ համաձայնագրի, օմբուդսմենի գրասենյակը կբարելավի քաղաքացիների համար ծառայությունների հասանելիությունը` հատկապես մարզերում, եւ կամրապնդի հարաբերությունները Հայաստանի մարդու իրավունքների ոլորտի ընկերությունների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նաեւ գրասենյակային տարածք կտրամադրի ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից օժանդակվող իրավաբանական կլինիկաներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG