Մատչելիության հղումներ

Էկոկրթություն պատանիների համար


Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը արդեն 3 տարի իրականացնում է «Կանաչ դպրոց» նախագիծը, որի շրջանակներում պատանիները հավաքում եւ տեսակավորում են աղբը, մասնակցում տարբեր էկոդասընթացների, միջացառումների:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը արդեն 3 տարի իրականացնում է «Կանաչ դպրոց» նախագիծը, որի շրջանակներում պատանիները հավաքում եւ տեսակավորում են աղբը, մասնակցում տարբեր էկոդասընթացների, միջացառումների:

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Միքաելյանը նշում է, որ սկզբնական շրջանում այս դասընթացները իրեն չէին գրավում, սակայն հիմա հետաքրքրությամբ է մասնակցում:

«Կանաչ դպրոց» նախագիծն իրականացվում է աշխարհի 43 երկրներում։ Նախագծում ընդգրկված է 27.000 դպրոց, 6 մլն աշակերտ եւ 400.000 ուսուցիչ: Աղբը տեսակավորելուց բացի պատանիները սովորում են անձամբ վերամշակել թուղթը, որից պատրաստում են բացիկներ:

2010-թ-ին 1-ին անգամ Կանաչ դպրոց ծրագիրն իրականացվել է Վանաձորի թիվ 10 դպրոցում, որից հետո մինչեւ 2012 թվականը ընդգրկվել են եւս 4 դպրոցներ: 5 դպրոցներից 4-ը մարզերում են 1-ը` մայրաքաղաքում: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Հռիփսիմե Խաչատրյանը նշում է. - «Դպրոցականները տեսակավորած թուղթը եւ պլաստիկ տարաները կշռում եւ հանձնում են հիմնադրամին, որից գոյացած գումարով մենք ծառեր ենք գնում եւ նվիրում դպրոցներին»:

Կանաչ դպրոց նախագծի շրջանակներում կազմակերվել են նաեւ խաղեր, մասնակիցները փորձել են ինքնուրույն բնապահպանական տեստեր կազմակերպել: Յուրաքանչյուր դպրոցից ընդգրկված է 5 դասարան, պատանիների թիվը հասնում է մոտ 500-ի, բայց տարբեր միջոցառումների ժամանակ մասնակցում են նաեւ դպրոցի մյուս դասարանները՝ ըստ ցանկության:

«Ճիշտ է ընդգրկված են 5 դասարաններ, բայց միջոցառումներում ներգրավվում են բոլորը», - նշեց Հռիփսիմե Խաչատրյանը: - «Սկզբնական շրջանում դպրոցականները դժվարանում էին, պետք էր այդ ամեն ինչը մտապահեին, դժվարանում էին թափոններից կենդանիների դիմակներ, զգեստներ պատրաստել: Շատերը չէին պատկերացնում, բայց հետո եղան երեխաներ, որոնք «Կանաչ դպրոց» նախագծի դասարանից չէին, բայց ցանկություն հայտնեցին մասնակցել», - պատմում է նա:

«Կան հստակ ֆիքսված օրեր կանաչ դպրոցի սաների համար, ցանկացած միջոցառումից առաջ կազմակերպվում են համապատասխան դասընթացներ, միջոցառումներ, որոնք փոխկապակցված են եւ հաջորդում են մեկը մյուսին», - նշում է Հռիփսիմեն եւ հավելում, որ երեխաների մոտ դրական տեղաշարժ եւ հետաքրքրություն է նկատվում:

please wait

No media source currently available

0:00 0:06:12 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG