Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովն այսօր հանդես եկավ նախագահական ընտրությունների օրվա մասին հայտարարությամբ։

Հայտարարությունն ընթերցեց ԼՂ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը․ - «Առաջնորդվելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 63-րդ եւ Լեռնային Ղարաբաղի Ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը 2012 թվականի հուլիսի 19-ը հայտարարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հերթական ընտրության օր»։

2007 թվականի նախագահական ընտրությունները նույնպես անցկացվեցին հուլիսի 19-ին։ Այս անգամ հուլիսի 19-ը կիրակի չէ եւ այդ օրը կհայտարարվի ոչ աշխատանքային օր։

Ըստ ԼՂ Ընտրական օրենսգրքի՝ նախագահի ընտրությունն անցկացվում է գործող նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ եւ ընտրության օրվա մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովը՝ ընտրության օրվանից ոչ ուշ, քան 100 օր առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG