Մատչելիության հղումներ

logo-print

Արգենտինայի բարձր պետական պարգեւ` Հայաստանի դեսպանին


Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների հրամանագրով, այդ երկրում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը պարգեւատրվել է Ազատարար Սան Մարտինի Մեծ Խաչ շքանշանով:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այդ շքանշանը Արգենտինայի` օտարերկրյա դիվանագետներին շնորհվող ամենաբարձր պետական պարգեւն է:

Արգենտինայի արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարարության Սան Մարտին պալատում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում պարգեւը դեսպանին է հանձնել երկրի արտաքին գերատեսչության փոխնախարար Էդուարդո Անտոնիո Զուայինը, ով բարձր է գնահատել Վլադիմիր Կարմիրշալյանի ավանդը Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ փոխշահավետ հարաբերությունների զարգացման ու խորացման գործում:

Դեսպանը նշել է, որ արգենտինական բարձր պարգեւն ընդունում է որպես Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ գերազանց հարաբերությունների եւ երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության գնահատական:

Վլադիմիր Կարմիրշալյանը շուտով կավարտի իր դիվանագիտական առաքելությունը Բուենոս Այրեսում եւ կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG