Մատչելիության հղումներ

Իտալիայում բռնագրավվել են Քադաֆիին վերագրվող 1.4 միլիարդ դոլարի ակտիվներ


Իտալիայի հարկային ոստիկանությունը 1.4 միլիարդ դոլարի ակտիվներ է բռնագրավել, որոնք, ըստ իրավապահների, պատկանել են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին եւ նրա ընտանիքին:

Հարկային ոստիկանության տվյալներով` ակտիվները մասնաբաժին են կազմել այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին են իտալական խոշորագույն «Յունի Կրեդիտ» բանկը, «Էնի» նավթի եւ բնական գազի ֆիրման, «Ֆինմեխանիկա» անվտանգության խումբը, ավտոարտադրող «Ֆիատ» ընկերությունը, ինչպես նաեւ «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ Միջազգային քրեական դատարանը պատվիրել է բռնագրավել ակտիվները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG