Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Արտաշատի մոտակայքում


Այսօր տեղական ժամանակով ժամը 11.43 Հայաստանում` Արտաշատ քաղաքից 5 կիլոմետր դեպի հյուսիս, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հաղորդագրության համաձայն` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալլ:

Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը զգացվել է Արտաշատում, Վերին Դվինում եւ Այգեստանում` 3 բալլ ուժգնությամբ:

Անցած կիրակի օրը 2.5 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Գավառից 20 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG