Մատչելիության հղումներ

Նիկոյանը Ալմաթիից մեկնեց Դուբայ


ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստին մասնակցելու նպատակով Ալմաթիում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, այսօր աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վաղը Սամվել Նիկոյանը Դուբայում հանդիպում կունենա ԱՄԷ-ի Դաշնային ազգային խորհրդի նախագահ Մոհամադ Ահմադ ալ-Մուրի հետ։

Խորհրդարանական պատվիրակությունը Երեւան կվերադառնա մարտի 30-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG