Մատչելիության հղումներ

Աֆղանստանի պատերազմը սատարող ամերիկացիների թիվը նվազել է


Աֆղանստանի պատերազմը սատարող ամերիկացիների թիվը կտրուկ նվազել է, փաստում են The New York Times-ի եւ CBS News-ի անցկացրած հարցումների արդյունքները։

Հարցվածների ավելի քան երկու երրորդը` մոտ 69 տոկոսը, ասել են, որ Միացյալ Նահանգները չպետք է ներքաշվեր պատերազմի մեջ. չորս ամիս առաջ այդ կարծիքին էին 53 տոկոսը։

Ամերիկացիների կարծիքի փոփոխությունը կապվում է աֆղանստանցի զինյալների կողմից ՆԱՏՕ-ի զինվորների եւ ամերիկացի զինվորի կողմից աֆղանստանցի 17 քաղաքացիական անձանց սպանության դեպքերի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG