Մատչելիության հղումներ

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Վրաստանում է


Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ, գեներալ-մայոր Դեւի Չանկոտաձեի հրավերով, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը երեկ երկօրյա այցով մեկնել է Վրաստան:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի պաշտպանության նախարարի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ, այցելություններ Վրաստանի ազգային ռազմական ակադեմիա եւ Կրծանիսի վարժական կենտրոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG