Մատչելիության հղումներ

logo-print

Մեդվեդեւը եւ Օբաման հավանություն են տալիս Անանի առաքելությանը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ հավանություն են տվել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի առաքելությանը։

«Մենք ԱՄՆ-ի նախագահի հետ միասին համարում ենք, որ այն [Անանի առաքելությունը] լավ միջոց է` հասնելու հանդարտեցման թեկուզեւ առաջին կետին եւ ճանապարհ հարթելու Սիրիայում ներկայումս գոյություն ունեցող հասարակական տարբեր ուժերի միջեւ հաղորդակցությունների համար», - ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ` այսօր Սեուլում Օբամայի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Մեդվեդեւը։

Ռուսաստանի նախագահի հավաստմամբ` Անանին ամենայն աջակցություն կցուցաբերվի։

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը երեկ Մոսկվայում հանդիպել էր Դմիտրի Մեդվեդեւի հետ։

ՄԱԿ-ի վերջին տվյալներով` Սիրիայում մեկ տարուց ավելի շարունակվող բախումների հետեւանքով զոհվածների թիվը արդեն գերազանցում է 8 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG