Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Կորեա եւ Սինգապուր


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն:

Նախագահ մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը Սեուլում հինգ տասնյակից ավելի պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ կմասնակցի Միջուկային անվտանգության հարցերով 2012թ. գագաթնաժողովին:

Նախագահ Սարգսյանը մարտի 27-29-ը պետական այցով կմեկնի Սինգապուրի Հանրապետություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ Սինգապուրի նախագահի, վարչապետի, երկրի գործարար շրջանակների հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG