Մատչելիության հղումներ

Քոֆի Անանը Սիրիայի հարցով մեկնում է Մոսկվա եւ Պեկին


ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անան
ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անան
ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը մեկնում է Մոսկվա եւ Պեկին՝ Սիրիայի ճգնաժամը քննարկելու համար։

Սպասվում է, որ այսօր Անանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Անցած շաբաթ Անանը հայտարարեց, որ բանակցողների թիմ է ուղարկում Դամասկոս՝ Սիրիայում մեկ տարվա ընթացքում շուրջ 8,000 մարդու կյանք խլած արյունահեղությունները դադարեցնելուն ուղղված իր առաջարկները քննարկելու համար։ Առաջարկների թվում է Սիրիայում միջազգային դիտորդների ներկայության ապահովումը։

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի կազմում են նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը, հավանություն տվեց Սիրիայի վերաբերյալ Անանի առաջարկներին։

Միավորված ազգերի կազմակերպությունը նաեւ ծրագրում է Լիբանան, Թուրքիա, Հորդանան եւ Իրաք գաղթած սիրիացի փախստականներին շուրջ 84 միլիոն դոլարի աջակցություն ցուցաբերել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG