Մատչելիության հղումներ

Օբաման առաջադրել է Համաշխարհային բանկի նոր ղեկավարին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում Ջիմ Յոնք Քիմի թեկնածությունն է առաջադրել։

Հարավային Կորեայից 5 տարեկանում Միացյալ Նահանգներ տեղափոխված Քիմն ավարտել է Հարվարդի համալսարանի բժշկական բաժինը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ղեկավարել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վարչությունը։

«Եկել է աշխարհում զարգացման ամենախոոշոր կազմակերպության ղեկավարի պաշտոնում արհեստավարժ մասնագետի նշանակելու ժամանակը», - Ջիմ Յոնք Քիմի թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ ասել է նախագահ Օբաման։

Լրատվական գործակալությունները նշում են, որ ԱՄՆ-ը սովորաբար նշանակում է Համաշխարհային բանկի ղեկավարին, իսկ Եվրոպան` Արժույթի միջազգային բանկի ղեկավարին։

187 երկիր միավորող Համաշխարհային բանկի առաքելության առանցքն աղքատության դեմ պայքարն է, որն իրականացվում է վարկեր տրամադրելու եղանակով։ Համաշխարհային բանկի ներկայիս նախագահ Ռոբերտ Զոլիքը հունիսին ազատում է պաշտոնը։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG