Մատչելիության հղումներ

Հարձակում Անկարայում Իրանի դեսպանատան վրա


Այսօր առավոտյան իրանցի երկու ուսանողներ «Մոլոտովի կոկտեյլով» երեք շիշ են նետել Անկարայում Իրանի դեսպանատան տարածք։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` դիվանագիտական ներկայացուցչության բակում հրդեհ է բռնկվել, որը արագ մարվել է դեսպանատան աշխատակիցների կողմից։

Կասկածյալները ձերբակալված են։ Ենթադրվում է, որ նրանք դեսպանատան վրա հարձակվել են դիվանագիտական առաքելությունում բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG