Մատչելիության հղումներ

logo-print

Հայ խորհրդարանականները կմեկնեն Բաքու` «Եվրանեսթ»-ի նիստին


«Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակությունը որոշում է կայացրել մասնակցել կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի` ապրիլի սկզբին Բաքվում կայանալիք երկրորդ լիագումար նիստին։

Պատվիրակության անդամ, Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հայ խորհրդարանականները Ադրբեջանի մայրաքաղաք են մեկնելու ապրիլի 1-ին։

Սահակյանի պարզաբանմամբ, նման որոշումը կայացվել է` ցույց տալու համար, որ հայկական կողմը մշտապես պատրաստ է համագործակցության։ Բացի այդ, ընդգծեց նա, մասնակցությունը նաեւ թույլ կտա կանխել Հայաստանի համար բացասական փաստաթղթերի հնարավոր ընդունումը։

Հայկական 10-հոգանոց պատվիրակությունը ղեկավարում է Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ Նրա հետ միասին Բաքու կմեկնեն հանրապետականներ Հովհաննես Սահակյանը եւ Արտակ Զաքարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Արամ Սաֆարյանը, Դաշնակցություն խմբակցությունից Արա Նռանյանը եւ Լիլիթ Գալստյանը, այլ խորհրդարանականներ։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG