Մատչելիության հղումներ

logo-print

Նոր առաջադրումներ Ազգային ժողովի ընտրություններում


Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրություններում համամասնական ցուցակ առաջադրելու որոշում է կայացրել «Միավորված հայեր» կուսակցությունը։

Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն` 29-հոգանոց ցուցակը գլխավորում է «Միավորված հայեր»-ի քաղխորհրդի եւ վարչության նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ավագյանը։

Հաղորդագրություն է տարածել նաեւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը` տեղեկացնելով, որ թիվ 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել է կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանի թեկնածությունը։ Այսօր առավոտյան նրա առաջադրման փաստաթղթերը փոխանցվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG