Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանը կառաջադրվի


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան
Իշխող Հանրապետական կուսակցությունը այսօր կայացած գործադիր մարմնի նիստում որոշում է կայացրել մեծամասնական ընտրակարգով երկու նոր առաջադրումների մասին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, իսկ Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում՝ Մարինե Մարաբյանը:

Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը անցյալ շաբաթ հայտարարել էր, թե, հաշվի առնելով իր զբաղվածությունը եւ պատգամավորական գործունեությունը դադարեցնելու ցանկությունը, մեծամասնականով թեկնածությունը չի առաջադրի նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ: Հայրապետյանը ասել էր՝ եթե նույնիսկ իր անունն ընդգրկվի Հանրապետականի համամասնական ցուցակում, ինքը «պատգամավոր չի լինելու», հրաժարվելու է: ՀՀԿ-ն էլ հայտարարել էր, թե Հայրապետյանի փոխարեն թիվ 1-ում կառաջադրվի Մանկավարժական համալսարանի Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանը:

Ինչ վերաբերում է 40-րդ ընտրատարածքին, ապա Հանրապետականը ավելի վաղ հայտարարել էր, թե այնտեղ պաշտպանելու է անկուսակցական Միքայել Վարդանյանին, ով «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի որդին է:

Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG