Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Վատիկանի դեսպանին


Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն Գարեգին Բ-ն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում եւ Վրաստանում նորանշանակ պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկուն:

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու հարաբերություններին, մասնավորապես, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ Վատիկանի միջեւ ձեւավորված սերտ համագործակցությանը:

«Վերհիշելով Հովհաննես Պողոս Բ Պապի այցը Հայաստան 2001 թվականին` Նորին Սրբությունն իր խոսքում ընդգծեց, որ նման փոխադարձ այցելությունները նորոգում եւ ամրապնդում են երկու Եկեղեցիների կապերը: Այդ առումով կարեւորվեցին նաեւ շփումները եւ համագործակցությունը թեմական եւ ծխական մակարդակի վրա», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG