Մատչելիության հղումներ

Պետրոս Մակեյանն առաջադրվել է թիվ 36 ընտրատարածքում


«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյան
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյան
Շիրակի մարզի Արթիկ եւ Մարալիկ քաղաքները իրենց հարակից գյուղերով ընդգրկող թիվ 36 ընտրատարածքում այսօր մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:

Թիվ 36 ընտրատարածքային հանձնաժողով արդեն իսկ փաստաթղթեր են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Մուշեղ Պետոյանը եւ Հանրապետականի ներկայացուցիչ Մխիթար Վարագյանը: Երկուսն էլ Ազգային ժողովի պատգամավորներ են՝ առաջինը համամասնականով, մյուսը՝ մեծամասնականով: Կոալիցիոն երրորդ ուժի՝ «Օրինաց երկրի» ներկայացուցիչը Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքը արդեն 15 տարի ղեկավարող Հունան Պետրոսյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG