Մատչելիության հղումներ

Մահացել է Տոնինո Գուերան


Տոնինո Գուերա
Տոնինո Գուերա
Այսօր Իտալիայում, կյանքի 93-րդ տարում մահացել է աշխարհառչակ սցենարիստ Տոնինո Գուերան:

Գուերան աշխատել է Ֆեդերիկո Ֆելինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Անդրեյ Տարկովսկու, Թեո Անգելոպուլոսի հետ: Նա չորս անգամ արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի` այդ թվում «Ամարկորդ» եւ «Blow-up» ֆիլմերի համար, ութ անգամ դարձել է Կաննի փառատոնի մրցանակակիր` մասնավորաբար Միքելանջելո Անտոնիոնիի «Զաբրիսկի-Փոյնթ» ֆիլմի համար:

Տոնինո Գուերան երկու անգամ այցելել է Հայաստան` 2006 եւ եւ 2007 թվականներին։

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` իտալացի աշխարհահռչակ արվեստագետի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին ցավակցական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG