Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը կղեկավարի Ռադմիլա Շեկերինսկան


Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին Հայաստանում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը կղեկավարի Մակեդոնիայի ընդդիմության նախկին ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Շեկերինսկան 40 տարեկան է, նախկինում զբաղեցրել է Մակեդոնիայի եվրոպական ինտեգրման հարցերով փոխվարչապետի եւ «Սոցիալ-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահի պաշտոնները:

2004 թվականին Ռադմիլա Շեկերինսկան մոտ մեկ ամիս եղել է Մակեդոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնակատար:

Հինգշաբթի օրը Շեկերինսկային կընդունի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:


Տաթեւ Լազարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG