Մատչելիության հղումներ

Արտակարգ դրության մասին օրինագիծը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ


Հայաստանի Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը։

Վիճահարույց նախագծին կողմ քվեարկեցին 68 պատգամավորներ, դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեղան։ «Ժառանգություն» եւ Դաշնակցություն խմբակցությունները, ինչպես նաեւ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ չմասնակցեցին քվեարկությանը։

Օրենքի նախագիծը վերջնականապես ընդունվելու համար դեռ պետք է անցնի երրորդ ընթերցում։


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG