Մատչելիության հղումներ

Լավրով. «Սիրիայի ղեկավարությունը շատ սխալներ է անում»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի ղեկավարությունը «շատ սխալներ է անում»:

Ըստ BBC-ի` Լավրովը հավելել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմը ի սկզբանե «սխալ կերպով է արձագանքել» խաղաղ ցույցերին, եւ շարունակել է, թե պաշտոնական Մոսկվան կաջակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձեւին, որը սատարում է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի առաջարկած եւ Սիրիայում խաղաղությունը վերականգնելուն ուղղված ծրագիրը:

BBC-ն փոխանցում է փորձագետների կարծիքը, ըստ որոնց` Լավրովի այս հայտարարությունը վկայում է, որ սիրիական հարցում Ռուսաստանի դիրքորոշման մեջ տեղի են ունենում փոփոխություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG