Մատչելիության հղումներ

logo-print

Հատուկ գործողություն Թուլուզի ահաբեկիչներին ձերբակալելու նպատակով


Ժամեր առաջ ֆրանսիական ոստիկանությունը ձեռնամուխ է եղել հատուկ գործողության իրականացմանը` ձերբակալելու այս երկուշաբթի Թուլուզ քաղաքում` հրեական դպրոցի մոտ երեք երեխաների եւ նրանց ուսուցչի սպանության մեջ մեղադրվողներին:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` հատուկ գործողությունը իրականացվում է Թուլուզի արվարձաններից մեկում։ Ոստիկանությունը շրջապատել է այն տունը, ուր, ըստ տեղեկությունների, գտնվում են սպանության մեջ մեղադրվողները:

Նշվում է նաեւ, որ հատուկ գործողության ընթացքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետեւանքով վիրավորվել են երկու ոստիկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG