Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան հրավեր է հղել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին


Հյուսիսային Կորեան պաշտոնական հրավեր է ուղարկել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին` այցելելու Փհենյան։

Երեք տարի առաջ կորեական իշխանությունները երկրից հեռացրել էին փորձագետներին` շարունակելով միջուկային ծրագրի իրականացումը։

Մի քանի օր առաջ պաշտոնական Փհենյանը հայտարարեց ապրիլի կեսերին հեռահար հրթիռ փորձարկելու մտադրության մասին, ինչը արժանացավ միջազգային հանրության խիստ քննադատությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG