Մատչելիության հղումներ

Բան Կի-մունը դատապարտում է Թուլուզի ահաբեկչությունը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դատապարտել է երեկ ֆրանսիական Թուլուզ քաղաքում հրեական դպրոցի մոտ իրականացված ահաբեկչությունը, որի հետեւանքով չորս մարդ է զոհվել։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին զինված հարձակումը ազգային ողբերգություն է անվանել։

Ահաբեկիչը դեռ փնտրվում է։

Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում անվտանգության ուժեղացված հսկողություն է` պայմանավորված հարձակման կրկնվելու սպառնալիքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG