Մատչելիության հղումներ

Պուտինը եւ Քոչարյանը տետ-ա-տետ հանդիպում են ունեցել


Արխիվ--Ռոբերտ Քոչարյան, Վլադիմիր Պուտին
Արխիվ--Ռոբերտ Քոչարյան, Վլադիմիր Պուտին
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, մարտի 15-ին Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանի հանդիպել է Ռուսաստանի վարչապետ, վերջին նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Պուտինի հետ:

Սողոմոնյանը ընդգծեց, որ հանդիպման ձեւաչափը եղել է տետ-ա-տետ եւ որ այդ հանդիպումը «նրանց հերթական հանդիպումն էր»` հավելելով, թե հանդիպմանը քննարկված հարցերի մասին մանրամասներ հայտնի չեն:

Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել են Քոչարյան - Պուտին հանդիպման մասին տեղեկատվությունը:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG