Մատչելիության հղումներ

Վեհափառը ցավակցագիր է հղել Ղպտի եկեղեցու պատրիարքի մահվան առիթով


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը երեկ ցավակցագիր է հղել Ղպտի ուղղափառ եկեղեցու Սինոդին, հոգեւորականությանը եւ ղպտի քրիստոնյաներին` Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի պապ, Ղպտի ուղղափառ եկեղեցու Շենուդա երրորդ պատրիարքի մահվան կապակցությամբ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` վաղը Շենուդա պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաեւ Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակությունը, որի կազմում են Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը եւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը:

Չորեքշաբթի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն` Ղպտի եկեղեցու հովվապետի հոգու խաղաղության համար:

Շենուդա պատրիարքը մահացել է մարտի 17-ին` կյանքի 89-րդ տարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG