Մատչելիության հղումներ

Դավիթ Կարապետյանը ազատվել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Դավիթ Կարապետյանը ազատվել է մամուլի քարտուղարի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու դիմում է գրել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի աշխատանքին անցնելու կապակցությամբ։


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG