Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում բողոքի ակցիայի շուրջ 100 մասնակիցներ բերման են ենթարկվել


Մոսկվայի ոստիկանությունը հաստատել է Օստանկինոյի մոտ անցկացված բողոքի ակցիայի մասնակիցներից շուրջ 100-ին բերման ենթարկելու փաստը: Նրանք մեղադրվում են ոչ արտոնված հավաք անցկացնելու մեջ:

Օստանկինոյի մոտ երեկ հավաքված հարյուրավոր ընդդիմադիրներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում НТВ հեռուստակայանի նկարահանած «Բողոքի անատոմիա» ֆիլմի դեմ: Ֆիլմում ասված է, թե Ռուսաստանի ընդդիմության հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցներին գումար են տալիս:

Չնայած «Ամոթ НТВ-ին» կոչերին ու դատապարտող հայտարարություններին` հեռուստակայանը երեկ երկրորդ անգամ է ցուցադրել ֆիլմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG