Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում։

«Ազատություն» ռադիոկայանին նա փոխանցեց, որ իր առաջադրումը եղել է ՀԱԿ-ի որոշմամբ։

Նոր Նորքի մի քանի զանգվածներ ու Ջրվեժն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում իշխող Հանրապետական կուսակցությունն արդեն առաջադրել Հանրային հեռուստաընկերության լրատվական, վերլուծական հաղորդումների տնօրեն, նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանին։

«Թե ով կլինի իմ մրցակիցը՝ ինձ չի հետաքրքրում։ Ես մտնում եմ մրցապայքարի մեջ», - ասաց Վլադիմիր Կարապետյանը։

Կարապետյանը ԱԳՆ-ի այն դիվանագետներից էր, ովքեր 2008 թվականի ընտրություններից օրեր անց հեռացվեցին արտգործնախարարության համակարգից՝ իրավիճակի վերաբերյալ քննադատական հայտարարության համար։

«Հայ ազգային կոնգրեսը ինձ սատարելու է ընտրություններում։ Մենք ձգտելու ենք մեծամասնական ընտրակարգով գրեթե բոլոր ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրել», - ասաց Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում մյուս առաջադրումներն էլ կլինեն։

Հայ ազգային կոնգրեսից մեծամասնական ընտրակարգով առաջադրվածները առայժմ երկուսն են․ ավելի վաղ թիվ 10 ընտրատարածքում իր թեկնածությունն էր առաջադրել նաեւ Խաչատուր Սուքիասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG