Մատչելիության հղումներ

Բաքվում բողոքում են երիտասարդ ընդդիմադիրները


Շաբաթ օրը Բաքվում հանրահավաք են անցկացրել ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունները:

Երիտասարդության իրավունքների պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ անցկացված հանրահավաքին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, մասնակցել են մի քանի հազար մարդ:

Իշխանությունների կողմից արտոնված հանրահավաքի մասնակիցները կրել են «Ազատություն քաղբանտարկյալներին», «Կրթություն` առանց կաշառքի», «Ղարաբաղ», «Հրաժարական» եւ այլ մակագրություններով ցուցապաստառներ:

Երիտասարդության իրավունքների պաշտպանության կոմիտեն միավորում է երկրի մի շարք քաղաքական կուսակցությունների երիտասարդական թեւերը, քաղաքացիական ու իրավապաշտպան խմբեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG