Մատչելիության հղումներ

Հայաստանյան բուհերում հնչում է հոլիվուդյան հայտնի ֆիլմերի երաժշտությունը



Youth Orchestra of Armenia

Youth Orchestra of Armenia

Նախաձեռնությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբինն է:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ այս նախագիծն առաջին անգամ իրականացվում է հենց Հայաստանում, այլ երկրներում «նման խիզախ քայլ» դեռեւս չի իրականացվել:

«Hollywood Non-Stop»-ը պարզապես դատապարտված է լինել հաջողված պրոեկտ, քանի որ չկան դժվարություններ: Հետաքրքրությունը երիտասարդության շրջանում եւս մեկ անգամ ապացուցում է, որ փայլուն միտք է», - ասաց Սմբատյանը:

Այս համատեղ ծրագիրը, ըստ կազմակերպիչների, ունի մեկ նպատակ` հարուստ եւ հագեցած երաժշտությամբ հայ երիտասարդությանը ավելի մոտեցնել եւ հաղորդակից դարձնել ամերիկյան երաժշտարվեստին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային հարցերով պատասխանատու Շոն Օհարան նշեց, որ այս տարի դեսպանատունը իր հայաստանյան գործընկերների հետ նշում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը եւ սա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքից է:

«Այսօրվա միջոցառումը հիանալի համագործակցության արդյունք է, ամերիկյան երաժշտություն, որը մատուցվում է տաղանդաշատ հայ երաժիշտների կողմից: Ներկայացվող ստեղծագործությունները իսկապես ներկայացնում, արտացոլում են Ամերիկան: Այսօր հնչում են այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ովքեր ամերիկացի են, սակայն ծագումով իտալացի են, հրեա, անգլիացի, սա ներկայացնում է ԱՄՆ-ի էթնիկ բազմազանությունը: Այս ստեղծագործությունները նաեւ պատմում են ամերիկյան կյանքի առանձնահատկությունների մասին», - ասաց Օհարան:

Սերգեյ Սմբատյանի խոսքով` ծրագրի միջոցով փորձում են հետաքրքրություն առաջացնել դասական երաժշտույան հանդեպ: Կոմպոզիտորը համոզված է, որ մեկ անգամ այս համերգը ունկնդրող երիտասարդը հետագայում եւս ցանկություն կունենա գալ իրենց համերգներին:

Նշենք, որ դեռեւս 6 բուհերում նույն համերգով երիտասարդական նվագախումբը կներկայանա ուսանողներին: Վերջին ելույթը նախատեսված է Հայաստանում ամերիկյան համալսարանում:
XS
SM
MD
LG