Մատչելիության հղումներ

Դիվանագիտական հարաբերությունների հաստատում Հայաստանի եւ Տուվալուի միջեւ


Մարտի 16-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի ու Տուվալուի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը եւ Ֆալեմա Պիտան ստորագրել են Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

Հայաստանի արտգործնախարարությունը փոխանցում է, որ Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցչության շենքում ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում «երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել երկկողմ հարաբերությունները եւ խթանել երկու երկրների համագործակցությունը ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում»:

Տուվալուն գտնվում է Ավստրալիայի եւ Հավայան կղզիների միջանկյալ տարածքում, ութ կղզիների վրա զբաղեցնում է 26 հազար ք/կմ մակերես: Երկրի բնակչության 98% քրիստոնյաներ են:

Տուվալոււն իր անկախությունը ձեռք է բերել 1978-ին. իսկ ՄԱԿ-ին անդամակցել է 2001 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG